Մերձավորարևելյան մի շարք երկրներում զինծառայողներ են պատրաստում սիրիական պատերազմին մասնակցելու համար. ՌԴ ՊՆ
International newsՌուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը տիրապետում է տվյալների` ըստ որոնց մերձավորարևելյան մի շարք երկրների տարածքում պատրաստում են պայմանագրային զինծառայողների Սիրիայի պատերազմին մասնակցելու համար:
Ինչպես փոխանցում է gazeta.ru-ն, այս մասին նշված է գերատեսչության կայքում: «Սիրիայում թշնամական կողմերի հաշտեցման կենտրոն տեղեկատվութ յուն է հաղորդվել, որ մերձավորարևելյան պետությունների տարածքում պատրաստվում են պայմանագրային զինծառայողներ սիրիական պատերազմում ընդգրկվելու համար»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ը նաև հաղորդել էր Թուրքիայից Սիրիա զենքի փոխադրման մասին: