Ավելի քան 1.2 միլիոն մարդ ապաստան է խնդրել ԵՄ-ից 2015-ին
International newsԵվրամիության երկրներում ապաստան խնդրող մարդկանց թիվը 2015 թվականին հասել է 1.25 միլիոնի, որը երկու անգամ ավելի է, քան 2014-ի ցուցանիշը:
Ինչպես փոխանցում է Interfax-ը, այս մասին հաղորդել է BBC հեռուստալիքը: Բրիտանական հեռուստալիքը տեղեկացրել է, որ փախստականների մեջ գերակշռում են սիրիացիները, իրաքցիներն ու աֆղանները: Նր անց մեկ երրորդը ձգտում է հայտնվել Գերմանիայում: Տարեկան հազարավոր միգրանտներ էլ Թուրքիայից տեղափոխվում են Հունաստան: 10 հազարից ավելի փախստականներ մնացել են Հունաստանի հյուսիսում` Մակեդոնիայի հետ սահմանին` ԵՄ-ի կողմից սահմանային վերահսկողություն սահմանելու պատճառով:
ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը մարտի 3-ին կոչ էր արել տնտեսական դրդապատճառներով իրենց երկիրը լքող միգրանտներին Եվրոպայում հայտնվելու փորձեր չանել` վտանգելով կյանքն ու գումարը: