Հաստատվել է Իտալիայի գավաթի եզրափակչի օրը
SportԻտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչ՝ «Միլան» - «Յուվենտուս» հանդիպումը կայանալու է մայիսի 21-ին, Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում: Այս մասին հաղորդում է Սերիա Ա-ի մամուլի ծառայությունը:
Խաղի անցկացման օրը երկար քննարկումների առիթ էր դարձել, քանի որ Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խնդրել էր ամռանը կայանալիք Եվրոպայի առաջնությունից առաջ իտալացի ֆուտբոլիստներին ավելի երկար նախապատրաստական շրջան հատկացնել:
Հավելենք, որ Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչը, ի տարբերություն նախորդ տարվա, կանցկացվի մեկ խաղով։ Եթե հիմնական ժամանակում հաղթողը չպարզվի, թիմերը կանցկացնեն ևս 30 րոպե, իսկ եթե դա էլ չօգնի որոշել գավաթակրին, գործի կդրվի 11-մետրանոց հարվածաշարը: