Չավուշօղլուն Հունաստանի Թուրքիայի օդուժի թռիչքները բացատրել է իրավական տարբերություններով
International newsԹուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն թուրքական օդուժի կողմից Հունաստանի օդային տարածքի մշտական խախտումները բացատրել է «իրավական տարբերություններով»:
Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Կոտզիյասի հետ հանդիպումից հետո Աթենքում կայացած մամուլի ասուլիսում հույն լրագրողը Չավուշօղլուին հարցրել է, թե երկու երկրների հարաբերությունների բարելավման հարցում ինչ ներդրում են ունենում թուրքական ռազմական ինքնաթիռների կողմից հունական օդային տարածքի ամենօրյա խախտումները:
«Մենք հղում են կատարում երկու երկրների միջեւ գոյություն ունեցող իրավական տարբերություններին»,- պատասխանել է Չավուշօղլուն:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, 1975 թվականից Թուրքիան չի ճանաչում Հունաստանի տարածքային ջրերի 10 մղոնանոց հատվածը, սակայն երկրի ինքնաթիռները ներխուժում են նաեւ 6 մղոնանոց գոտի եւ հաճախ թռչում հունական կղզիների վրայով: