Գյունդողանը մերժել է Բորուսիային և հեռանալու է Դորտմունդից
SportԴորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը որոշում է կայացրել ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալ ակումբից,- տեղեկացնում է «Բիլդ» պարբերականը:
Ըստ աղբյուրի տեղեկության Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը մերժել է դորտմունդցիների առաջարկը նոր պայմանագիր կնքելու հարցում: Դորտմունդցիների ղեկավարությունը հոգնել է մի քանի ամիս տևած բանացություններից և պատրաստ է նրան տրանսֆերի հանել:
Սակայն «Բորուսիայում» չեն ցանկանում կրկնել Ռոբերտ Լևանդովսկիի պատմությունը, ով 2014 թվակաի ամռանն ազատ խաղացողի կարգավիճակով «Բավարիա» է տեղափոխվել:
Այդ պատճառով «Բորուսիան» փորձելու է Գյունդողանի տրանսֆերը վաճառել, ում պայմանագրի ժամկետը սպառվելու է 2017 թվականի ամռանը:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ 25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Բարսելոնան», «Մանչեսթեր Յունայթեդը», «Մանչեսթեր Սիթին»: