ԱՄՆ-ն չի հաստատում, որ Սիրիայում ահաբեկիչները Թուրքիայից զենք են ստանում
International newsԱՄՆ-ն խոստովանում է, որ Թուրքիայի եւ Սիրիայի սահմանին անվտանգության ապահովման հետ կապված խնդիրներ կան, սակայն չի կարող հաստատել, որ այդ սահմանով զենք-զինամթերքով լի բեռնատարներ են անցնցում ու հասնում ահաբեկիչներին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին:
Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նրան խնդրել են մեկնաբանել այս առնչությամբ Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման հարցերով ռուսական կենտրոնի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Կուրալենկոյի հայտարարությունը:
«Եթե դուք ինձ հարցնում ենք կոնկրետ տեղեկությունների մասին, ես ոչինչ ասել չեմ կարող, բայց, սկզբունքորեն, մենք նախկինի պես տեսնում ենք, որ այնպիսի խմբեր, ինչպիսին «Իսլամական պետությունն» է, սահմանին հասանելիությունը ունեն»,-ասել է Քիրբին, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Ավելի վաղ Կուրալենկոն հայտնել էր, որ զենքով լի բեռնատարները գրեթե շուրջօրյա ռեժիմով Թուրքիայից ուղեւորվում են Սիրիայի այն շրջաններ, որոնք գտնվում են «Ջեբհատ ան-Նուսրա» եւ «Ահրար աշ-Շամ» խմբավորումների վերահսկողության տակ: