Թուրքիայի վարչապետը ժամանել է Թեհրան
International newsԹուրքիայի վարչապետ Ահմետ Դավութօղլուն երկօրյա պաշտոնական այցով Թեհրան է ժամանել: Թուրքական պատվիրակության կազմում էկոնոմիկայի, առեւտրի, մաքսատան, տրանսպորտի, կապի ու զարգացման նախարարներն են, նաեւ թուրք լրագրողներ:
Իր այցի ժամանակ Թուրքիայի վարչապետը ծրագրում է հանդիպել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի, Իրանի փոխնախագահ Էսհակ Ջահանգիրիի ու երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մոհամեդ Ջավադ Զարիֆի հետ:
Այցի ընթացքում քննարկվելու են ռազմավարական հարաբերությունների զարգացման ուղիները քաղաքական, մշակութային ու տնտեսական ոլորտներում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին», վկայակոչելով իրանական IRNA գործակալությունը:
2015 թ. ապրիլին Իրան էր այցելել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը: