ԱՄՆ-ի խանութների ցանցը դադարեցրել է կեղևազերծած մանդարինի վաճառքը
International newsԱՄՆ-ում սննդամթերքի վաճառքով զբաղվող խոշորագույն ցանցերից մեկն իր «նորամուծությունից» ընդամենը մի քանի ժամ անց դադարեցրել է կեղևազրկած մանդարինի վաճառքը: Առևտրով զբաղվող այդ ընկերությունը նման որոշման է հանգել այն բանից հետո, երբ սուպերմարկետի հաճախորդներն իրենց Twitter-յան էջում սկսել են տեղադրել «փաթեթավորված» մանդարինի լուսանկարները և քննադատել այդ երևույթը:
Օգտատերերից մեկն էլ նման գրառում է կատարել. «Իսկ եթե բնությունը կարողանար այնպիսի լուծում գտնել, որ մարդիկ նրա փաթեթավորման վրա այդքան պլաստմասսե հումք չծախսեին»: Այս գրառումն ամենամեծ արձագանքին է արժանացել, որը վերահրապարակել է մոտ 70 հազար օգտատեր: Դրանից հետո խանութների ցանցի տնօրինությունը ընդունել է իր մեղքը, ներողություն խնդրել և հայտարարել, որ այսուհետ մանդարինը իրենց խանութների ցանցում կվաճառվի առանց կեղևազրկման:
«Մենք ուրախ ենք, որ մեր հաճախորդները մեր ուշադրությունը հրավիրեցին վաճառվող մանդարինի փաթեթավորման վրա և որոշում կայացրեցինք դրանք թողնել իրենց բնական տեսքով»,- հայտարարության մեջ տեղեկացրել է խանութների ցանցի տնօրինությունը:
Ա.Գ.