Հանրապետական Բեն Քարսոնը դուրս է մնացել նախընտրական արշավից
International newsԱՄՆ-ում նախագահի հանրապետական թեկնածու Բեն Քարսոնը օպաշտոնապես հայտարարել է, որ հանում է իր թեկնածությունը ԱՄՆ նախագահի պաշտոնի համար պայքարողների ցանկից:
Ելույթ ունենալով, որ Մերիլենդ նահանգում նախկին նեյրովիրաբույժը հայտարարել է. «Հիմա, երբ լքում եմ քարոզարշավը, ես կշարունակեմ ներգրավված մնալ մեր ազգը փրկելու փորձերին: Ես դրանցում ներգրավված կմնամ տարբեր միջոցներով»,-ասել է նա:
Բեն Քարսոնի հեռանալուց հետո հանրապետականների շրջանում երկրի նախագահի պաշտոնի հականորդների թիվը դարձել է 4՝ միլիարդատեր Դոնալդ Թրամփը, սենատորներ Թեդ Քրուզը, Մարկո Ռուբիոն եւ Օհայոյի նահանգապետ Ջոն Քեյսիքը, հաղորդում է Vest.ru-ն: