Վալերի Գազաեւ. «Սպարտակում» Յուրա Մովսիսյանը չարդարացրեց սպասելիքները
SportՌուսաստանի հավաքականի նախկին մարզիչ Վալերի Գազաեւն անդրադարձել է «Սպարտակից» հեռացած Յուրա Մովսիսյանին:
«Մելգարեխոն ունի անհատական բարձր վարպետություն, բայց «Կուբանում» ու «Սպարտակում» խաղալը տարբեր բաներ են: Մենք հիշում ենք Մովսիսյանի փորձը, որը տեղափոխվեց «Կրասնոդարից» եւ մեծ հաշվով չարդարացրեց սպասելիքները»,- Գազաեւի խոսքը մեջբերում է «Советский спорт»-ը:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի հարձակվողը մինչեւ այս տարվա ավարտը վարձավճարով տեղափոխվել է իր նախկին ակումբ «Ռեալ Սոլթ Լեյք», որը խաղում է MLS-ում: