Թուրքիայի իշխանությունները Ջիզրե քաղաքում անցյալ շաբաթ 137 քրդի են սպանել
International newsԹուրքիայի իշխանությունները Ջիզրե քաղաքում անցյալ շաբաթ 137 քրդի են սպանել երկրում հակաքրդական հատուկ գործողությունների շրջանակում: Այս մասին Sputnik գործակալությանը հայտնել է Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Մեհմեդ Յուքսելը:
«Ջիզրեում անցյալ շաբաթ 137 մարդու են սպանել»,- ասել է Յուքսելը: Նրա խոսքով՝ զոհերի թվում է լրագրող Ռոհաթ Աքթաշը, ով աշխատում էր քրդական թերթում:
Թուրքիայի ուժային կառույցները մարդկանց ողջ-ողջ այրել են եւ ոչնչացրել շենքը, որպեսզի անգամ կենդանի մնացածները վերադառնալու տեղ չունենան:
Յուքսելի խոսքով՝ իրեն մշտապես սպառնում են այն բանի համար, որ ինքը լրատվամիջոցներին Անկարայի համար տհաճ փաստեր է հայտնում: