Մոստովոյ. Օզբիլիսն ու Մովսիսյանը դուր էին գալիս ինձ
Sport«Սպարտակի» եւ Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ալեքսանդր Մոստովոյը հիշել է մոսկովյան ակումբից հեռացած Յուրա Մովսիսյանին ու Արաս Օզբիլիսին:
«Հայտնվելով «Սպարտակում»՝ շատերը դեգրադացիայի են ենթարկվում: Ինձ դուր էին գալիս ե՛ւ Մովսիսյանը, ե՛ւ Օզբիլիսը, որոնք չհարմարվեցին թիմում: Կարող եմ տալ եւս տասնյակ անուններ: Դրական օրինակները, ցավոք, ավելի քիչ են»,- Մոստովոյի խոսքը մեջբերում է «Спорт-Экспресс»-ը:
Հիշեցնենք, որ այժմ Մովսիսյանը վարձավճարով խաղում է ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքում», իսկ Օզբիլիսը՝ իսպանական «Ռայո Վալյեկանոյում»: