Վարան. Պեպեն սովորեցրել է ձեռքերով ինքս ինձ օգնել, իսկ Զիդանը՝ գործել հարձակման գծում
SportՄադրիդի «Ռեալի» պաշտպան Ռաֆայել Վարանը շնորհակալ է իր թիմակից Պեպեին։ Ֆրանսիացի ֆուտբոլիստը նշել է, որ «Արքայական ակումբում» շատ կարևոր բաներ սովորել է Պորտուգալիայի հավաքականի ֆոտբոլիստից։
-Երբ ես տեղափոխվեցի «Ռեալ», 18 տարեկան էի։ Պեպեն ինձ սովորեցրեց փակել գնդակի ճանապարհը, օգտագործել կորպուս, օգնել ինձ ձեռքերով և կանխագուշակել հարձակվողի գործողությունները։ Պեպեի բոլոր ասածները օգտակար են եղել ինձ համար: Նա էլ այդ ամենը սովորել է Ֆաբիո Կանավարոյից,- Վարանի խոսքը փոխանցում է «L'Equipe»-ը։
«Սերուցքայինների» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի վերաբերյալ Վարանն ասել է.
-Զիդանն ինձ բացատրեց, թե ինչպես կարող է պաշտպանական գծի խաղացողը գործել հարձակման գծում։