Վստահ եմ, որ Միլանն ավելի բարձր տեղ կզբաղեցնի, քան Սասուոլոն. Միխայլովիչ
Sport«Միլանի» գլխավոր մարզիչ Սինիշա Միխայլովիչը մեկնաբանել է «Սասուոլոյի» հետ առաջիկա հանդիպումն Իտալիայի առաջնության 28-րդ տուրում:
«Սասուոլոն» հիանալի թիմ է, եւ մրցակցի ֆուտբոլիստները լավ մարզավիճակում են: Նրանց դեմ խաղը շատ բարդ է լինելու, սակայն ունենք բարձր կարգ, ինչը մեզ կօգնի հաղթել:
Իսկապես, «Միլանը» մրցակցի դաշտում երբեք չի հաղթել, սակայն ես որպես մարզիչ այնտեղ երբեք չեմ պարտվել: Հավատում եմ իմ թիմին:
Տարեվերջին կլինենք «Սասուոլոյից» ավելի բարձր դիրքում:
«Յուվենտուսը» ու «Նապոլին» առաջնության լավագույն թիմերն են, «Ռոման» նրանց հետեւում է, սակայն անհրաժեշտ է հաղթել բոլորին»,- Միխայլովիչի խոսքը մեջբերում է «Միլանի» պաշտոնական կայքը: