Հոնդուրասում ոստիկանական համազգեստով հանցագործները 10 մարդու են գնդակահարել
International newsnews.am-ը գրում է.
Հոնդուրասի մայրաքաղաքում զինված հարձակման հետեւանքով առնվազն 10 մարդ է զոհվել: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով Reuters-ը:
Դեպքը տեղի է ունեցել շաբաթ: Ոստիկանական համազգեստով 5 տղամարդ ավտոմեքենայով մոտեցել են բիլիարդի սրահին եւ կրակ բացել ԱԿ-47 ավտոմատներից:
Ութ հոգի մահացել է տեղում, եւս երկուսը՝ հիվանդանոցում:
Հոնդուրասում օրական միջինը 16 սպանություն է տեղի ունենում: Հիմնականում պատճառը նարկոկարտելների եւ հանցագործ խմբերի միջեւ պատերազմներն են: