Yerevan, 29.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Էպիլեպսիայով հիվանդ տաքսու վարորդը՝ Նորք Մարաշում 8 ամսական երկվորյակ տղաների մահվան պատճառ

Society

1in.am-ը գրում է.

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Պողոսյանի նախագահությամբ շարունակվում է Ռազմիկ Ավետիսյանի գործի դատական քննությունը:

Ռազմիկ Ավետիսյանը մեղադրվում է Նորք-Մարաշի Արմենակյան փողոցում, թաղապետարանից մոտ հարյուր մետրի վրա կրկնակի վրաերթ կատարելու, երկու երեխաների՝ մահ, երկու չափահասների մարմնական վնասվածքներ  պատճառելու համար:

Վրաերթը տեղի է ունեցել օրը ցերեկով՝ 2015 թվականի փետրվարի 19-ին, ժամը 11-ն անց 30-ի սահմաններում:

Արմենակյան փողոցով դեպի Հերացու փողոց «Ֆոլքսվագեն Գոլֆ» մեքենայով ընթացող Ռազմիկ Ավետիսյանը, ըստ մեղադրանքի, թույլ է տվել երթևեկության անվտանգության մասին ՀՀ օրենքի մի շարք հոդվածներով խախտումներ: Նա սկզբում վրաերթի է ենթարկել մայթի կողքով քայլող 83-ամյա Անահիտ Կ.-ին, ապա շարունակել է մեքենայի ընթացքը, վրաերթի է ենթարկել մայթի վրա մանկասայլակով գտնվող 31-ամյա Աննա Հ.-ին՝ 8 ամսական երկվորյակ որդիների՝ Տիգրանի ու Արմանի հետ:

Ռազմիկ Ավետիսյանի մեքենան կանգ է առել՝ ընդհարվելով մոտակա մանկապարտեզի մետաղե ցանկապատին: Մանկասայլակը՝ մեկ երեխայով, մնացել է մեքենայի ու ցանկապատի արանքում, իսկ մայրը և նրա գրկին գտնվող Տիգրանը հարվածից շպրտվել են:

Վրաերթի հետևանքով ութ ամսական փոքրիկները մահացել են: Նրանց մայրը, բացի հոգեկան անբուժելի տրամվայից, ստացել է ծանր մարմանական վնասվածքներ, տևական ժամանակ բուժվել է հիվանդանոցում, ենթարկվել է վիրահատության:

Հիվանդանոցում պառկել ու բուժում է ստացել նաև առաջինը վրաերթի ենթարկված տատիկը:

Երեխաների մահից հետո Աննայի ամուսինը հեռացել է: Նա ներկա պահին Հայաստանում չէ:

Աննան ապրում է հայրական տանը՝ հաշմված մարմնով ու հոգով…

Ռազմիկ Ավետիսյանին առաջադրված մեղադրանքի մեջ շոշափվում է էպիլեպսիայով հիվանդ լինելու հարցը. Ավետիսյանը, «տառապելով էպիլեպսիա հիվանդությամբ, դրա հետևանքով նախկինում մի քանի անգամ գիտակցության կորուստ ունենալով, գիտակցելով հիվանդության հետևանքով ցանկացած պահի էպիլեպսիայի նոպա, գիտակցության կորուստ ունենալու հնարավորությունը,  իր կողմից օգտագործվող՝ վտանգի աղբյուր հանդիսացող մեքենան կառավարելու անհնարինությունն ու հանրորեն վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը, առանց բավարար հիմքերի, վերացականորեն հույս ունենալով, որ կխուսափի դրանցից, իր անձնական օգտագործման մեքենան դեպքի պահին վարել է Արմենակյան փողոցով…»:

Ամբաստանյալ Ռազմիկ Ավետիսյանը, ով կալանքի տակ է, ափսոսանք է հայտնել կատարվածի համար, սակայն նա առաջադրված մեղադրանքը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով, չի ընդունում:

Դատարանը գործով բոլոր ապացույցները հետազոտել է, մոտեցել է դատաքննության ավարտին:

Հերթական դատական նիստում հարցաքննվեց Ռազմիկ Ավետիսյանի նկատմամբ կատարված դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննությանը մասնակցած փորձագետ Գագիկ Հարությունյանը:

Ըստ փորձագիտական եզրակացության՝ Ռազմիկ Ավետիսյանը տառապել ու տառապում է էպիլեպսիա հիվանդությունով:

Փորձագետը նշեց, որ էպիլեպսիայով հիվանդի նոպան ակնթարթորեն ու անսպասելիորեն տեղի չի ունենում: Հիվանդը հասկանում է, որ նոպա է ունենալու, նա ժամանակ է ունենում  հարմար դիրք ընտրելու՝ պառկելու կամ նստելու, այլապես մենք շատ հաճախ կլսեինք, որ էպիլեպսիայով այսինչ կամ այնինչ հիվանդն ընկել ու ջարդուփշուր է եղել, ծանր վնասվածքներ է ստացել: Մինչդեռ այդպես չէ: Մարդիկ զգում են մոտալուտ նոպան, նրանք իրենց մարմինը նախապատրաստում են ընկնելուն:

Իսկ եթե հիվանդը մեքենայի ղեկին է ու հասկանում է, որ նոպա է ունենալու, նա հասցնում է մեքենան կանգնեցնել կամ գոնե ինչ-որ արգելապատնեշի բախվելով՝ կանգնել:

Այդ ամենը կարող է րոպեներ տևել՝ 5-6 րոպե:

Փորձագետը ամբաստանյալի պաշտպանի հարցերին պատասխանելով՝ ասաց, թե փորձաքննությունը հանձնաժողովային է եղել, մասնակցել է հանրապետության գլխավոր նյարդաբան, բժշկական համալսարանի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Հովհաննիսյանը, հանձնաժողովի բոլոր անդամների մոտ միասնական համոզմունք է ձևավորվել՝ էպիլեպսիայի նոպայի ժամանակ չէր կարող լինել այնպիսի երթևեկ, ինչպիսին ունեցել է Ավետիսյանի մեքենան:

Այն, որ Ռազմիկ Ավետիսյանը հիվանդ է էպիլեպսիայով, փորձագետները հաստատել են, սակայն միաժամանակ նրանք եզրահանգել են, որ էպիլեպսիայի նոպայի պահին նա չէր կարող այդքան կառավարել մեքենան:

Նոպայի մոտենալը զգալով՝ հիվանդները դադարեցնում են շարժումը՝ կանգնածը նստում է, պառկում է, հարմար դիրք է ընդունում և աստիճանաբար կորցնում է գիտակցությունը: Նոպայի պահին հիվանդը չի կարող քայլել, չի կարող մեքենա վարելը շարունակել: Ինքնակառավարման բնազդով աշխատում են ո՛չ իրենց, ո՛չ ուրիշին վնաս չտալ: Պատահում է՝ մեքենան ծառի կամ այլ արգելքի են խփում ու կանգնում:

Ամբաստանյալի շահերի պաշտպանը փորձագետին հարցրեց. «Կարո՞ղ էր էպիլեպսիայի հանկարծահաս նոպա լինել, որը կզրկեր ամբաստանյալին մեքենայի ընթացքն արգելակելու հնարավորությունից»:

Նախագահողն այս հարցը հանեց՝ նկատի առնելով, որ փորձագետը շատ մանրամասն բացատրել էր նոպայի մոտենալը զգալու՝ հիվանդների ունակությունը, նրանց գործողությունները նոպայից առաջ:

Փորձագետը բացատրեց, որ մարդու վարքագծից դատելով՝ եզրակացնել՝ եղե՞լ է էպիլեպսիայի նոպա, թե՞ չի եղել՝ հնարավոր չէ: Դա ենթադրություն կլինի:

Առողջ մարդու մոտ էլ, եթե վրաերթ կատարի, կարող է սթրես առաջանալ, հայացքը կարող է ցրված ու անորոշ լինել, միայն հայացքի ցրվածությունից եզրակացություն անել հնարավոր չէ:

«Էպիլեպսիան էն հիվանդությունն է, որի մասին չիմանալ մարդը չի կարող»,- ընդգծեց փորձագետը պաշտպանական այն տեսակետին ի պատասխան, թե 1987 թվականից ամբաստանյալը նոպաներ չէր ունեցել ու մտածել էր, թե էպիլեպսիայով հիվանդ չէ:

Մեղադրող դատախազը փորձագետի ուշադրությունը հրավիրեց, որ ամբաստանյալը նախաքննական ցուցմունքում նշել է, թե ամեն օր դեղեր է խմել, այդ դեղերի թվում նաև հակադեպրեսիոն դեղ կա, որը նշանակվում է էպիլեպսիայով հիվանդներին:

Փորձագետն ասաց, թե նշված ու համանման հակադեպրեսիոն դեղեր ընդունող անձն իրավունք չունի մեքենայի ղեկին նստելու: Ըստ փորձագետի՝ նույնիսկ «շարքային դիմեդրոլ» խմողն իրավունք չունի մեքենա վարելու, քանի որ դեղի ազդեցությունից մարդու համար ամեն ինչ դանդաղում է, ռեակցիան դանդաղում է: Այդ դեղերի ցուցումների մեջ անպայման նշվում է, որ արգելվում է դեղն ընդունած անձանց՝ մեքենա վարել: Բժշկական խորհրդատվության ժամանակ բժիշկները նման դեղեր նշանակելով՝ առաջին հերթին զգուշացնում են, որ այդ դեղը խմելու ընթացքում ղեկին նստել չի կարելի:

Փորձագետը ամբաստանյալի հարցին պատասխանեց, որ փորձագիտական եզրակացության մեջ «փորձաքննվողի բառերից» արձանագրված հատվածը իրոք՝ փորձաքննվողի ասածն է, այնտեղ կան բառեր, որոնք փորձագետները երբեք չեն օգտագործի: Օրինակ՝ Ռազմիկ Ավետիսյանը փորձագետին հայտնել է, թե դեռ 10-11 տարեկանում էպիլեպսիայի նոպա է ունեցել, հետո գիշերային ուշագնացություններ է ունեցել, դեպքից հետո «բերդում» տասն օր ուշագնացություններ է ունեցել:

Ռազմիկ Ավետիսյանը ուղեգրով ուղարկվել է Էրեբունի՝ էպիլեպտոլոգիայի կենտրոն, որտեղ նա մի ամբողջ օր հետազոտվել է, կատարվել է ուղեղագիր, ու հանձնաժողովը, ըստ հետազոտության արդյունքների՝ եզրակացրել է, որ Ավետիսյանը տառապել ու տառապում է էպիլեպսիայով:

Փորձագետին հարց ուղղվեց. «Կարո՞ղ էր փորձաքննվողը կանխարգելել վրաերթի կատարումը»:

Փորձագետը միանշանակ պատասխանեց, թե այո, կարող էր, եթե անգամ՝ էպիլեպսիայի նոպայի նախանշաններ զգար, նա պետք է հասցներ կանգնեցնել մեքենան:

Էպիլեպսիայի նոպայից հետո հիվանդները, ըստ փորձագետի, կարող են որոշ շշմածություն ունենալ, բայց նրանք վերադառնում են իրականություն, ճանաչում են մարդկանց, լինում են ադեկվատ վիճակում:

Փորձագետը պնդեց, որ գործի տվյալներից ելնելով՝ հնարավոր չէ միանշանակ ասել՝ Ռազմիկ Ավետիսյանի մոտ վրաերթի պահին էպիլեպսիայի նոպա եղե՞լ է, թե՞ ոչ: Եթե անգամ նոպա սկսվեր, ապա հիվանդը պետք է զգար նոպայի մոտենալը ու պետք է անմիջապես կանգնեցներ մեքենան:

Դատարանը ամբաստանյալ Ռազմիկ Ավետիսյանին ճանաչեց քաղաքացիական պատասխանող, քանի որ քաղաքացիական հայցադիմում կա տուժող Աննա Հ.-ից:

Տուժող Անահիտը՝ առաջինը տուժած տարեց կինը, դատարանին անորոշ դիմում էր հղել՝ 2 միլիոն դրամ ստանալու պահանջով, բայց հայցադիմումի անհրաժեշտ պայմանները դիմումի մեջ չէին պահպանվել, չէր նշվել, թե դիմումատուն ումից է պահանջում իրեն պատճառված վնասի հատուցումը: Անահիտի դիմումը քաղհայցի դիմում չհամարվեց:

Տուժող Աննա Հ.-ի ներկայացուցիչ Լևոն Ղազարյանը հայտնեց, թե ամբաստանյալի պաշտպանական կողմը դիմել է իրենց՝ պատճառված վնասը կամովին հատուցելու վերաբերյալ բանակցություններ սկսելու խնդրանքով: Քանի որ ի սկզբանե դատարանին ներկայացված հայցադիմումով տուժող Աննա Հ.-ն պահանջել էր 5 միլիոն 250 հազար դրամի չափով հատուցում, ապա պաշտպանական կողմի առաջարկը ստանալուց հետո տուժողի ներկայացուցիչը հարկ է համարում մեկ անգամ ևս իր վստահորդի հետ ճշտել նրա դիրքորոշումը:

Տուժող Աննա Հ.-ն, ելնելով իր առողջական ու հոգեբանական ծանր վիճակից, դատական վերջին նիստերին չի մասնակցում:

Դատարանը ժամանակ տվեց, որպեսզի տուժողի ներկայացուցիչը իր վստահորդի հետ հստակեցնի քաղհայցի պահանջի ու ամբաստանյալի պաշտպանական կողմի հետ բանակցելու հարցերը:

Հաջորդ դատական նիստին, հնարավոր է, որ կողմերը հանդես գան նաև ճառերով:

Ucom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook