Չինաստանում կինը մահացել է 30 օր շարունակ վերելակում արգելափակված մնալուց հետո
International newsՉինական Սիան քաղաքի բնակելի շենքերից մեկի վերելակում հայտնաբերվել է 43-ամյա մի կնոջ դի, որն այդտեղ է մնացել 30 օր շարունակ:
Ինչպես նշում է The Guadian-ը, վերելակը հունվարի 30-ին անսարքության պատճառով կանգնեցվել է ու չի գործարկվել 30 օր: Համապատասխան մարմինները թերացել են իրենց աշխատանքում ու չեն ստուգել` արդյո՞ք վերելակի խցիկում որևէ մեկը կա:
Նման անտարբերության հետևանքով վերելակում արգելափակված մնացած կինն առանց սննդի ու ջրի մահացել է: Դեպքի առնչությամբ ձերբակալվել է 2 մարդ: