Գերմանայի ֆինանսների նախարարը կասկածում է, որ հարկավոր է Թուրքիային ընդգրկել ԵՄ կազմում
International newsԳերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն հայտարարել է, որ երկրի ղեկավարությունը վստահ չէ, որ Թուրքիան պետք է Եվրամիության անդամ դառնա: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը:
«Դեռեւս շատ ժամանակ կանցնի, մինչ կհասնենք Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունների ավարտին: Ընդհանրապես Գերմանիայի կառավարությունը մեծ կասկածներ ունի այն հարցում, արդյո՞ք Թուրքիան պետք է ԵՄ-ի լիարժեք անդամը դառնա: Բայց դա ապագայի հարց է, որը հիմա մտավախություն չի առաջացնում»,- ասել է նա:
Պաշտոնյան նաեւ նշել է, որ մարտի 7-ին Բրյուսելում նախանշված ԵՄ-Թուրքիա գագաթաժողովի թեմաներից մեկը լինելու է միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարում Անկարայի հետ համագործակցությունը: