Իրանի նախագահ. Սիրիայի իշխանությունները պետք է պատասխանեն սիրիացի ժողովրդի ձգտումներին
International newsԻրանը կողմ է, որպեսզի Սիրիայի իշխանությունները պատասխանեն սիրիացի ժողովրդի ձգտումներին: Այս մասին Թեհրանում կայացած ասուլիսում հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:
«Սիրիացիները ցանկանում են ավարտել պատերազմն ու վերադառնալ խաղաղ կյանքի: Մենք սա ասում ենք բոլորին, այդ թվում՝ մեր ընկերներին, որ սիրիացիները պետք է ինքնուրույն որոշեն իրենց ճակատագիրը: Մենք հանդես ենք գալիս Սիրիայի ամբողջականության, հրադադարի ռեժիմի պահպանման օգտին, եւ ուզում ենք, որ երկրի իշխանությունները պատասխանեն սիրիացի ժողովրդի ձգտումներին»,- Ռոուհանիի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը: