Լատվիայում շմակովկայի առաջին թանգարանը կբացվի
International newsԼատվիայի Դաուգավպիլս քաղաքում ազգային խմիչքի՝ շմակովկայի առաջին թանգարանը կբացվի: Այս մասին հաղորդում է Delfi-ն:
Տուրիզմի զարգացման եւ տեղեկատվության քաղաքային գործակալության փոխանցմամբ, նախագիծը պատրաստվել է 6 տարվա ընթացքում: Ներկայում ցուցամուշների մոնտաժման աշխատանքներ են ընթանում: Նախատեսվում է ցուցադրությունը բացել այս գարնանը:
Շմակովկան պատրաստում են տեղի այգիների պտուղներից: Այն նաեւ լատգալյան «օղի» են կոչում: