Ռոուհանի. Ռուսաստանի հետ համագործակցությունը նրա ցանկացած քայլին համաձայնություն չի նշանակում
International newsԻրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ երկրի իշխանությունները ոչ միշտ են հավանություն տալու Սիրիայի նկատմամբ ռուսական ղեկավարության գործողություններին: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
«Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները լավ մակարդակի վրա են, երկրների միջեւ լայն համագործակցություն կա: Իհարկե, դա ամենեւին չի նշանակում, որ Իրանը համաձայնելու է Ռուսաստանի ցանկացած քայլին»,- ասել է նա:
Նախագահը նաեւ նշել է, որ Սիրիայում գործողությունների հիմնական նպատակը ռազմական գործողությունների դադարեցումն ու երկրի քաղաքացիական բնաչությանը նորմալ կյանքին վերադարձնելն է: