Չելսին ու ՊՍԺ-ն հնարավոր է փոխանակում կատարեն
SportՖրանսիական ՊՍԺ-ի ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին կարող է տեղափոխվել Լոնդոնի «Չելսի», իսկ հակառակ ուղղությամբ կկատարվի իսպանացի Դիեգո Կոստայի տրանսֆերը: Նման գործարքը ծրագրավորված է կատարել ամռան առաջին օրերին,- տեղեկացնում է «Le10Sport»-ը:
29-ամյա ուրուգվայցին փարիզցիների կազմում է անցկացնում երրորդ մրցաշրջանը: Այդ ընթացքում նա մասնակցել է 122 հանդիպման ու խփել 69 գոլ:
Կոստայի համար այս մրցաշրջանը երկրորդն է «կապույտների» կազմում: Այդ ընթացքում նա մասնակցել է 72 հանդիպման ու խփել 35 գոլ: