ԵՄ-ն քայլեր է ձեռնարկում Թուրքիային ստիպելու կատարել ստանձնած պարտավորությունները
International newsԵրկուշաբթի ԵՄ և Թուրքիայի առաջնորդները Բրյուսելում արտահերթ գագաթաժողովի շրջանակներում կքննարկեն Թուրքիայից Եվրոպա ժամանած փախստականների հարցը: ԵՄ անդամ պետությունների ղեկավարները խոստովանում են, որ փախստականների ներկայիս հոսքի հետևանքով առաջացած ճգնաժամը Երկորդ համաշխարհային պատերազմի տարիներից մինչ օրս եվրոպական երկրների կյանքում գրանցված ամենածանր բեռն է: Այն թեթևացնելու և նրանց հոսքը Եվրոպա կրճատելու համար ԵՄ-ն համաձայնել էր Թուրքիային 3 միլիարդ դոլար վճարել, որպեսզի սիրիական ճգնաժամի հետևանքով առաջացած բազմահազար փախստականներն իր տարածքում մնան: Սակայն, անցյալ տարվա տվյալներով, անօրինական ճանապարհով ԵՄ տարածք մուտք գործած ավելի քան մեկ միլիոն փախստականներիմեծ մասը Եվրոպա է հասել Թուրքիայից:
Ներկայումս 13 հազար փախստական գտնվում է Հունաստանի սահմանի մոտ, գրում է BBC-ն, սակայն միջոցներ են ձեռնարկվում նրանց հոսքը կրճատելու համար: Financial Times պարբերականի տեղեկացմամբ՝ Բրյուսելը պատրաստվում է վերանայել ԵՄ անդամ երկրների փախստականի կարգավիճակ տրամադրելու կարգը: Ներկայում գործող օրենքի համաձայն՝ ապաստան հայցողնեը պարտավոր են դիմում ներկայացնել այն երկրի կառավարությանը, որտեղ առաջինն են մուտք գործել:
Ընդունված օրենքը, սակայն, այդպես էլ չկիրառվեց, քանի որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն անցյալ տարի իր ելույթի ժամանակ հայտարարեց, որ այդ որոշումն ինքը չի պաշտպանում: Փոխարենը ԵՄ-ն ցանկություն չունի հարմարվել ստեղծված իրավիճակին և ցանկություն ունի կենտրոնացնել ԵՄ ջանքերը՝ ձևավորելով փախստականների հարցերով զբաղվող միասնական կարգ: Նոր կյանքի կոչվող այդ կարգի մանրամասները ԵՄ-ն խոստացել է հրապարակել ընդլայնված կազմով մարտի 17-ին կայանալիք գագաթաժողովի ժամանակ:
Ա.Գ.