Ադրբեջանում երկու օրում 4 ինքնասպանություն է տեղի ունեցել
International newsԱդրբեջանում վերջին երկու օրերին 4 ինքնասպանության դեպք եւ 3 ինքնասպանության դիմելու փորձ է տեղի ունեցել:
Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով lent.az կայքը, Բաքվի Մաշտաղա ավանում կախվելով ինքնսպանություն է գործել 46-ամյա Ռաշիդ Մամեդովը: Նույն օրը Իսմայիլլի շրջանի Ուշթալ գյուղում սեփական տան խորդանոցում կախվելով ինքնասպանություն է գործել 21-ամյա Իսա Նադիրլին:
Բացի այդ` մարտի 6-ին նույնպես կախվելով ինքնասպանություն են գործել Թովուզի շրջանի 18-ամյա բնակիչ Ռասուլ Հասանովը եւ Բաքվի 70-ամյա մի բնակիչ: Անցած երկու օրերին Ադրբեջանում գրանցվել է ինքնասպանության 3 փորձ եւս:
Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն` Ադրբեջանում ինքնասպանությունների թիվն ամեն տարի աճում է: Երեւույթի հիմնական պատճառը բնակչության սոցիալ-տնտեսական դրության վատացումն է, երբ հուսահատության աստիճանի հասած, բանկերին պարտք քաղաքացիները դիմում են ինքնասպանության:
Haqqin.az կայքն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանում վարկային պարտքերի պատճառով ինքնասպությունները վերջին շրջանում սիստեմատիկ բնույթ են ստացել: Գործնականում ամեն օր, մարդիկ, որոնք ի վիճակի չեն վերադարձնել բանկային վարկերը, հարցը փորձում են լուծել ինքնասպանությամբ` նշելով, որ առավել սարսափելին այն է, որ կայքնաին ցանկանում են վերջ դնել ոչ թե հոգեկան հիվանդ մարդիկ, այլ միանգամայն հավասարակշիռ քաղաքացիները, որքն չեն կարողանում հաղթահարել երկրի ճգնաժամային ժամանակաշրջանի դժվարությունները: Հավելենք, որ Ադրբեջանի իշխանությունները երկրում ի քնանսպանությունների պաշտոնական վիճակագրությունը չեն հրապարակում:
Ադրբեջանի առողջապահության նախարարության հոգեկան առողջության կենտրոնի տնօրեն, Ադրբեջանի բժշկական համալսարանի հոգեբանության ամբիոնի պրոֆեսոր Ֆուադ Իսմայիլովն ավելի վաղ «Թրենդ»-ին հայտնել էր, որ Ադրբեջանում տղամարդիկ 3-4 ավելի հաճախ են ինքնասպանության դիմում, քան կանայք:
«Ազադլըգ» թերթն այդ առնչությամբ գրում է. «Ինչքան սա պետք է շարունակվի: Ինչպես երեւում է` բանկերին բոլոր պարտք ունեցողների ինքնասպանությունից հետո Ադրբեջանում ոչ պարտք ունեցող կմնա, ոչ էլ ինքնասպանության դիմողներ»:
Ադրբեջանում 2,5 մլն-ից ավելի մարդ պարտք է բանկերին: Մանաթի փոխարժեքի երկու անգամից ավելի արժեզրկվելու պատճառով նրանց մեծ մասը չի կարողանում մարել պարտքերը:
Ադրբեջանական ԶԼՄ-ների տվյալներով` այս տարվա ընթացքում այդ երկրում արդեն 70 ինքնասպանության դեպք, 53 ինքնասպանության դիմելու փորձ է գրանցվել, որի մեծ մասը բանկերին ունեցած պարտքերը վճարել չկարողանալու պատճառով: 9 մարդ ինքնահրկիզվել է, ինքնասպանության է դիմել 4 անչափահաս:
2016 թվականի սկզբից մինչ այժմ Ադրբեջանում մայրասպանության 1, հարազատների միմյանց սպանության 11, ամուսինների միմյանց սպանության 3, զավակի սպանության 2 դեպք է տեղի ունեցել
2015 թվականի ընթացքում Ադրբեջանում 300-ից ավելի ինքնասպանության դեպք է գրանցվել, որոնցից 14-ն անչափահասներ են եղել:
2015 թվականի ընթացքում Ադրբեջանում քաղաքացու ինքնահրկիզման դիմելու 19 դեպք է տեղի ունեցել, որից 11-ը մահվան ելքով ավարտ են ունեցել: