ՆԱՏՕ-ի անդամ եւ գործընկեր երկրների զինվորականները ձմեռային դասընթաց են անցնում Վրաստանում
International newsԲակուրիանում (Սամցխե-Ջավախքի տարածաշրջան) լեռնային պատրաստության ձմեռային բազային դասընթաց Է անցկացվում ՆԱՏՕ-ի Գործընկերություն հանուն խաղաղության (PfP) ծրագրի շրջանակներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, ասված Է Վրաստանի պաշտպանության նախարարության կայքում զետեղված հաղորդագրության մեջ: Սաչխերեի (Իմերեթի շրջան) գնդապետ Բեսիկ Կուտատելաձեի անվան լեռնային պատրաստության դպրոցի վարժանքներին մասնակցում են Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ եւ գործընկեր երկրների 28 զինծառայողներ:
Թուրքիայից, Լիտվայից, Լատիվայից, Լեհաստանից, Ուկրաինայից, Հայաստանից եւ Ադրբաջանից ժամանած զինվորականները սովորում են սահել դահուկներով, կատարել ռազմերթեր եւ դահուկներով հաղթահարել արգելքների գիծը:
Ճգնաժամային իրավիճակների կառավարման ուսումնասիրման նպատակով դասընթացի մասնակիցների համար խաղարկվել Է սցենար, որի համաձայն զինվորականները գտել են ձնահյուսի տակ մնացած մարդուն եւ պատգարակների միջոցով տարահանել են նրան: Նրանք նաեւ ստիպած են եղել ապաստարան շինել ձյունապատ տեղանքում եւ գիշերն անցկացնել ձնե տանը, հաղորդել Է Sputnik-ը: