Կառավարությունը ձեռնպահ է մնում ՕԵԿ պատգամավորների օրինագծի շուրջ դիրքորոշում արտահայտելուց
PoliticsՀՀ կառավարությունը ձեռնպահ է մնում դիրքորոշում ներկայացնել Ազգային ժողովի պատգամավորներ Հովհաննես Մարգարյանի և Հեղինե Բիշարյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Ազգային Ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ:
Արմենպրեսի փոխանցմամբ, կառավարության մարտի 10-ի նիստի օրակարգում ներառված նախագծով պատգամավորներն առաջարկում են ԱԺ հանձնաժողովներում նիստերն իրավազոր համարել, եթե նիստին ներկա է (գրանցվել է) հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն ոչ թե 1/4-ը, այլ՝ 1/2-ը, իսկ որոշումներն նդունել, եթե որոշմանը կողմ քվեարկեն հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն 1/2-ը` 1/4-ի փոխարեն:
Ըստ կառավարության, ներկայացված հիմնավորման մեջ լիարժեք չի տրվում նախագծի ընդունման անհրաժեշտությունը և նպատակը, խնդիրների բացահայտումն ու բնութագրումը և նկատի ունենալով այն հանգամանքը, որ օրենսդրական նախաձեռնությունն ուղղված է ԱԺ գործունեության կարգի սահմանմանը` գործադիրը ձեռնպահ է մնում դիրքորոշում ներկայացնելու հարցում: