Բրազիլացի պաշտպան Ադրիանոն որոշել է մնալ Բարսելոնայում
SportԿատալոնական «Բարսելոնայի» բրազիլացի պաշտպան Ադրիանոն ակումբում կմնա եւս մեկ մրցաշրջան, այդ մասին հաղորդում է Sport.es-ը:
31-ամյա ֆուտբոլիստը որոշում է կայացրել ամռանը չհեռանալ կատալոնական ակումբից, այլ մնալ «կապտանռնագույնների» հետ մինչեւ 2017 թվականը: Նման կետ կար պաշտպանի պայմանագրում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ադրիանոյի ծառայություններով հետաքրքրվում է իտալական «Ռոման»: