Մեսին հերթական ռեկորդն է սահմանել Իսպանիայի առաջնությունում
Sport«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, դուբլի հեղինակ դառնալով «Էյբարի» դեմ Պրիմերայի 28-րդ տուրի խաղում, հերթական ռեկորդն է սահմանել Իսպանիայի առաջնությունում, գրում է Sport.es-ը:
Արգենտինայի հավաքականի ավագն Իսպանիայի ընթացիկ առաջնությունում գոլերի քանակը հասցրել է 21-ի՝ դառնալով առաջին ֆուտբոլիստը, որը Պրիմերայում 20 եւ ավելի գոլ է խփում 8 մրցաշրջաններում:
Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Իսպանիայի առաջնությունում 20 ու ավելի գոլի հեղինակ դարձել է 7 մրցաշրջաններում, իսկ Ալֆրեդո Դի Ստեֆանոն, Ֆերենց Պուշկաշն ու Տեմլո Սարան՝ 6-ական:
Հիշեցնենք, որ 28-ամյա Մեսին Իսպանիայի առաջնության պատմության լավագույն ռմբարկուն է եւ խփել է 307 գոլ: