ԻՊ-ն իր վրա է վերցրել Իրաքում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը, որի զոհն էր դարձել 47 մարդ
International news«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն իր վրա է վերցրել Իրաքի Հիլ քաղաքում մահապարտի իրականացրած ահաբեկչության պատասխանատվությունը, որի հետևանքով 47 մարդ էր մահացել, գրում է BBC-ն:
Պայթուցիկներով լցված մեքենան պայթել է Հիլ քաղաքի մուտքի անցակետի մոտակայքում` 100 կմ հարավ դեպի Բաղդադ:
Հարձակումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ անցակետի մոտ մի քանի տասնյակ ավտոմեքենաներ են կուտակվել:
Որոշ տվյալների համաձայն` մոտ 40 զոհերը եղել են խաղաղ բնակիչներ, մյուս զոհերը` ոստիկանության աշխատակիցներ են: Տասնյակ մարդիկ վնասվածքներ են ստացել:
Պաշտոնական Բաղդադի ներկայացուցիչները հայտնել են, որ վերջին ամսվա ընթացքում Իրաքում նման հարձակումները հաճախակիացել են: