Իրանում իրականացվել են բալիստիկ հրթիռների փորձնական արձակումներ
International newsԻրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն անցկացվող զորավարժությունների շրջանակներում բալիստիկ հրթիռների մի քանի փորձնական արձակում է կատարել: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, վկայակոչելով Reuters-ը, արձակումները կատարվել են երկրի տարածքում տեղակայված բունկերներից:
Հաղորդվում է նաև, որ կատարված փորձարկումները պետք է «ցուցադրեն Իրանի զսպող ուժը, ինչպես նաև Իսլամական հեղափոխությանը, պետության ինքնիշխանությանն ու երկրին ուղղված սպառնալիքներին հակազդելու նրա ունակությունը»: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանը Հորմուզի նեղուցում հրթիռային արձակումներ էր կատարել ամերիկյան «Հարի Թրումեն» ավիակրի մերձակայքում: