Ըմբշամարտ. Բարսեղյանը և Աթյանը դուրս եկան Եվրոպայի առաջնության քառորդ երզրափակիչ
SportՌիգայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ մտած Հայաստանի հավաքականի անդամներ` ազատ ոճայիններ 57 կգ քաշային Գարիկ Բարսեղյանը և 86 կգ քաշային Շամիր Աթյանը դուրս են եկել 1/4 եզրափակչ փուլ: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` Գարիկ Բարսեղյանը 1/8 եզրափակչում 12:1 հաշվով ջախջախիչ հ աղթանակ է տարել մոլդովացի մրցակցի նկատմամբ և 1/4 եզրափակչում կմրցի բելառուս Ասադուլ Լաչինովի հետ:
Իսկ 86 կգ քաշային Աթյանը կարճ ժամանակում` ընդամենը 28 վայրկյանում, 10:0 հաշվով առավելության է հասել շվեյցարացի ըմբիշի նկատմամբ: Քառորդ եզրափակչում Հայաստանի հավաքականի ըմբիշը կմրցի Ռուսաստանի հավաքականի անդամ Կուդիամագոմեդովի դեմ:
Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը մեկնարկել է մարտի 8-ից: