Ուկրաինայում աշխարհազորը հրետանին հետ է քաշել շփման գծից
International newsՈւկրաինայի արևելքում աշխարհազորայինները, Մինսկի պայմանավորվածություններին համապատասխան, հրետանային ստորաբաժանումները հետ են քաշել ուկրաինական զորքերի հետ շփման գծից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել են ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության շտաբում:
«Աշխարհազորի զորախմբերը, պայմանավորվածություններին համապատասխան, հրետանային ստորաբաժանումների հետքաշում են իրականացնել կողմերի շփման գծից»,- հայտարարել են շտաբում:
Լուգանսկի մարզում ուկրաինացի ուժայինները նույնպես ձեռնամուխ են եղել ավելի վաղ զբաղեցրած դիրքերից ռազմական տեխնիկայի ու հրետանու մասնակի հետքաշմանը:
Կիևի իշխանությունները և Դոնբասի աշխարհազորայինները Մինսկում բանակցություններ են վարում Ռուսաստանի և ԵԱՀԿ-ի միջնորդությամբ: Սեպտեմբերի 5-ին նրանք համաձայնեցրել են հրադադարը և տարածաշրջանի կարգավիճակին վերաբերող մի շարք հարցեր, իսկ սեպտեմբերի 15-ին դրա իրագործման համար մշակել են ինը կետից բաղկացած հուշագիր: Այն պայմանավորվածություններ է ներառում համընդհանուր հրադադարի, շփման գծում անվտանգության գոտու ստեղծման, այդ գոտուց և բնակավայրերից ծանր սպառազինությունների դուրսբերման և ԵԱՀԿ-ի մոնիթորինգային առաքելության ծավալման մասին: