Մոգերինին նշել է Սիրիայում վերջին 5 տարվա ընթացքում առաջին անգամ ռազմական գործողությունների դադարեցումը
International newsԵվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին նշել է, որ Սիրիայում վերջին հինգ տարվա ընթացքում առաջին անգամ լուրջ ռազմական գործողություններ չեն արձանագրվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Սիրիայում հրադադարը զգալի չափով պահպանվում է, չնայած մենք Սիրիայի տարբեր հատվածներում մի քանի խախտում ենք նկատել: Այնուամենայնիվ, ընդհանուր գնահատականի համաձայն, հրադադարը պահպանվում է, եւ տեղերում իրավիճակն ամբողջ շաբաթվա ընթացքում զգալիորեն բարելավվել է հակամարտության նախորդ շաբաթների համեմատ», — ասել է նա: