Մարտուն Գրիգորյանը ցնցող բացահայտումներով տվեց իր հետ կապված բոլոր հարցերի պատասխանները (Տեսանյութ)
PoliticsՆախընտրական կրքերը Գյումրիում նոր թափ են հավաքում, վերջերս մամուլում պատգամավոր Մարտուն Գրիգորյանի անվան շուրջ հակաքարոզչական նյութերը մի քանի օր քննարկման թեմա էին: Մարտուն Գրիգորյանը Գյումրու «Ցայգ» մարզային հեռուստաընկերության «Իրականում» հաղորդաշարի եթերում պատասխանել է բոլոր սուր հարցերին. պետական պարգևատրումների, շքեղ բնակարանի, մանկության երազանքի` Գյումրու քաղաքապետ դառնալու հավականությունների, սպառած գազի թեմայով հրապարակման պատվիրատուի, անգամ` կրիմինալի մասին:
-Ես ոչ մի կերպ կաշկանդված չեմ իմ շքեղ բնակարանով, այն ինչ ունեմ, ձեռք եմ բերել տարիների ընթացքում մեր ընտանեկան բիզնեսով և ոչ մի պետական բյուջեի հետ կապ չունեմ, ինչ վերաբերվում է մանկության երազանքին` քաղաքապետ դառնալուն, հումորով եմ վերաբերվում ու հստակ ասում եմ. այս տարիներին ինչ երազանք ունեցել եմ, հասել եմ իմ երազանքին: Ի վերջո, իմ դեմ ժամանակին արված պատվերները քաղաքական ենթատեքստ ունեին, այսօր անձնական դաշտ են մտնում, փորձվում է կրիմինալ հասկացությամբ ինձ վախեցնել: Ես, իմ գերդաստանը երբեք թույլ չենք տվել որևէ ոտնձգություն մեր անվան, թիմի, բիզնեսի նկատմամբ, եթե ինքնասիրությունը, պատիվը, թասիբը, նամուսը պահելու համար տալիս են կրիմինալ անվանումը, ես խնդիր չունեմ: Սպասում ենք հաջորդ պատվերին, գիտենք ինչի մասին է այն լինելու, հաջորդիվ սպասեք բիզնեսի և կրիմինալի վերաբերյալ պատվիրված լրատվական նյութերի, - այսպիսի բացահայտումներ է արել Մարտուն Գրիգորյանը: Այլ մանրամասներ դիտեք տեսանյութում:
Տեսանյութը` «Ցայգ» մարզային հեռուստաընկերության պաշտոկանական կայքից`tsayg.am
Աղբյուրը` http://tsayg.am/irakanum.html