Հայաստանը ՄԽ համանախագահների հետ կշարունակի ԼՂ հիմնախնդրի բացարձակապես խաղաղ կարգավորման ջանքերը
PoliticsԱդրբեջանը շարունակում է սադրիչ գործողությունները Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում և Հայաստանի հետ սահմանին, շարունակում է կիրառել ծանր հրետանի, գնդակոծել քաղաքացիական օբյեկտները: Բաքուն հրաժարվում է միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծումից, դիպուկահարներին շփման գծից հետ քաշումից: Հրաժարվում է պահպանել անժամկետ հրադադարի հաստատման մասին 1994թ. մայիսի և հրադադարի ռեժիմի ամրա պնդման մասին 1995թ. փետրվարի եռակողմ համաձայնությունները: Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը` «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում: «Բանակցություններիդադարեցման և համանախագահների հետ հանդիպումիցհրաժարվելու մասին Բաքվից հնչող հայտարարություններըշանտաժի հերթական փորձեր են: Ադրբեջանն առաջին անգամ չէ, որպահանջում է փոխել բանակցությունների ձևաչափը, փորձում էհակամարտության շուրջ քննարկումները տեղափոխել այլձևաչափեր: Համանախագահները բազմիցս են հայտարարել, որ նմանփորձերը վնասակար են»,- Արմենպրեսի հաղորդմամբ` ընդգծել է Նալբանդյանը:
Այն փաստը, որ Ադրբեջանը համանախագահների հասցեին քննադատություններ է հնչեցնում, նշանակում է, որ Ադրբեջանը հակադրվում է միջազգային հանրությանը, մասնավորապես` ԵԱՀԿ-ին, քանի որ ԵԱՀԿ-ն՝ կոնսենսուսի վրա հիմնված կազմակերպություն է, որի բոլոր անդամ-երկրներն են համանախագահներին օժտել միջնորդության մանդատով: Իսկ դա նշանակում է, որ եռանախագահները հանդես են գալիս ԵԱՀԿ բոլոր անդամ-երկրների անունից: Համանախագահները բացահայտ կերպով նշում են, որ Բաքվի կողմից իրենց ջանքերի քննադատությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ կարգավորման հասնելու քաղաքական կամքի բացակայություն:«Սակայն ակնհայտ է ` բանակցություններն այլընտրանք չունեն, և մենք, համանախագահների հետ շարունակելու ենք ջանքերը՝ ուղղվածհիմնախնդրի բացարձակապես խաղաղ կարգավորմանը»,-նշել է ՀՀ ԱԳ նախարարը:
Հայաստանում կիսում են համանախագահ երկրների այն տեսակետը, որ պատերազմը հակամարտության կարգավորման ուղի չէ: Համանախագահները, որպես միջնորդներ, չնայած ձգտում են հանդես գալ չեզոք դիրքերից, բայց, Նալբանդյանի դիտարկմամբ, նախորդ տարի ստիպված էին մի քանի հասցեական հայտարարություններ անել: Նրանք կոչ արեցին պահպանել հրադադարի ռեժիմը, դատապարտեցին ծանր զրահատեխնիկայի և հրետանու կիրառումը: Համանախագահները կոչ արեցին համաձայնել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև շփման գծում, ինչպես նաև Հայաստանի հետ սահմանին հրադադարի ռեժիմի խախտման հետաքն նության մեխանիզմներ ստեղծելու առաջարկին, ինչը կարող է դառնալ իրավիճակի հետագա սրումը կանխարգելելու գործիք: Նրանք կոչ արեցին դադարեցնել եռանախագահների քննադատությունը և վերահաստատել հակամարտության խաղաղ կարգավորման հանձնառությունը: «Հստակ է, որ Մինսկի խմբիհամանախագահների այս կոչերն ուղղված են հենց Ադրբեջանին: Քանի որ մենք երբեք քննադատության չենք ենթարկել Մինսկի խմբին: Դա անում էհենց Բաքուն»,-համոզված է ՀՀ ԱԳ նախարա րը: