Եվրահանձնաժողովն առաջարկել է Վրաստանի քաղաքացիների համար չեղարկել վիզաները
International newsԵվրահանձնաժողովն առաջարկել է ԵՄ խորհրդին և Եվրախորհրդարանին Վրաստանին ներառել այն երկրների ցանկում, որոնց քաղաքացիները կարող են առանց վիզայի ճամփորդել շենգենյան գոտում:
Ինչպես տեղեկացնում է Ինտերֆաքսը, այս մասին հայտնել է Եվրահանձնաժողովի` ներքին գործերի հարցերով անդամ Դիմիտրիս Ավրամոպուլոսը:
Նա նշել է, որ այն բանից հետո, երբ առաջարկը կընդունվի ԵՄ խորհրդի և Եվրոխորհրդարանի կողմից, կենսաչափական անձնագրեր ունեցող Վրաստանի քաղաքացիները ստիպված չեն լինի ստանալ վիզա` շենգենյան գոտի մինչև 90 օրով կատարելիք ուղևորության ժամանակ: