Հայտնի են «Չելսի»-«Պարի Սեն Ժերմեն» խաղի մեկնարկային կազմերը
SportԵրևանի ժամանակով 23:45-ին մեկնարկելու է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի՝ «Չելսի»-«Պարի Սեն Ժերմեն» հանդիպումը: Թիմերի գլխավոր մարզիչներ Գուս Հիդինկն ու Լորան Բլանն այս խաղի համար ընտրել են հետևյալ մեկնարկային կազմերը:
«Չելսի». Կուրտուա - Իվանովիչ, Ֆաբրեգաս, Ազար, Միկել, Քենեդի, Պեդրո Ռոդրիգես, Դիեգո Կոստա, Վիլլիան, Կեյհիլ, Ասպիլիկուետա:
«Պարի Սեն Ժերմեն». Տրապ - Տյագո Սիլվա, Մարկինյոս, Լուկաս, Տյագո Մոտտա, Զլատան Իբրահիմովիչ, Անխել դի Մարիա, Մատյուիդի, Մաքսվել, Ռաբյո, Դավիդ Լուիս:
Հիշեցնենք, որ Փարիզում կայացած առաջին խաղում «Պարի Սեն Ժերմենը» 2:1 հաշվով հաղթանակ է տոնել: