ՄԱԿ. Թուրքիայից փախստականների 38 տոկոսը երեխաներ են
International newsՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչությունը տվյալներ է հրապարակել, որոնց համաձայն, Թուրքիայից Հունաստան եկած փախստականների 38 տոկոսը երեխաներ են, հայտնում է Deutsche Welle-ն:
Կանայք եւ տղամարդիկ համապատասխանաբար 22 եւ 40 տոկոս են կազմում: Ընդհանուր առմամբ 2016-ի հունվարի 1-ից մինչեւ մարտի 7-ը Հունաստան է եկել ավելի քան 132 հազար ներգաղթյալ:
Հանձնակատարի վարչությունում նաեւ պարզաբանել են, որ միգրանտների 48 տոկոսը Սիրիայից է գալիս, 26 տոկոսը` Աֆղանստանից եւ 17 տոկոսը` Իրաքից: