Հրթիռների փորձարկումները չեն հակասում «վեցյակի» հետ միջուկային գործարքին. Իրանի ԱԳՆ
International newsԻրանում սեփական արտադրության հրթիռների ուսումնական արձակումները չեն հակասում Թեհրանի եւ «վեցյակի» (ՄԱԿ-ի ԱԽ-ի հինգ մշտական անդամները եւ Գերմանիան) միջեւ Գործողությունների համատեղ համապարփակ պլանի դրույթներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, հայտարարել Է հանրապետությա ն ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հոսեյն Ջաբեր Անսարին:
«Իրանի հրթիռային ծրագիրը եւ վերջին ժամանակներս զորավարժությունների ընթացքում անցկացված թեսթային անցկացումները չեն հակասում «վեցյակի» հետ կնքված համաձայնագրին»,-նրա խոսքը մեջբերել Է տեղական հեռուստատեսությունը:
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին մարտի 9-ին Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում անհանգստություն է հայտնել հրթիռների արձակումների կապակցությամբ:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել են, որ Իրանի ռազմատիեզերական ուժերն իրականացրել են բալիստիկ հրթիռների երկրորդ թեստային արձակումը: Արձակվել են Qadr F եւ Qadr H երկու հրթիռներ: Այդ հրթիռները հաջողությամբ խոցել են արձակման վայրից մոտավորապես 1400 կիլոմետր հեռավորության վրա գտնվող թիրախները: Qadr F հրթիռի հեռահարությունը կազմում է շուրջ երկու հազար կիլոմետր, Qadr H-ի գործողության շառավիղը 1700 կիլոմետր է, հաղորդել է ՏԱՍՍ-ը: