Թուրքիայում փնտրում են Ռուսաստանից ժամանած 18-ամյա կին մահապարտ ահաբեկչի
International newsԹուրքական իրավապահ մարմինները ահաբեկչության կասկածանքով փնտրում են դաղստանցի 18-ամյա Քրիստինա Տիխոնովային, ով ժամանել է Ստամբուլ: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Ջումհուրիեթ» պարբերականը:
Տիխոնովան կասկածվում է ծայրահեղական «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը հարելու մեջ: Դաղստանցին փետրվարի 18-ին Մոսկվայից մեկնել է Թուրքիա, ինչից հետո Դաղստանում իր ընկերներին հայտնել է, որ պատրաստվում է «պայթեցնել իրեն Թուրքիայում, որպեսզի հայտնվի դրախտում»:
Սպառնալիքի մասին տեղեկությունը թուրքական հետախուզությունը հայտնել է երկրի ուժային կառույցների բոլոր ստորաբաժանումներին: