Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել «Բորուսիա»-ին հայ մարզիչների պատվիրակությանը բարձր մակարդակով ընդունելու համար
SportՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Դորտմունդի Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել գերմանական ակումբին՝ հայ մարզիչների պատվիրակությանը բարձր մակարդակով ընդունելու համար: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, Հենրիխ Մխիթարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարել է հետևյալ գրառումը: «Շնորհակալություն «Դորտմունդի Բորո ւսիա»-ին՝ հայ մարզիչների պատվիրակությանը բարձր մակարդակով ընդունելու համար»:
ՊՐՈ արտոնագրերի դասընթացի մասնակից հայ մարզիչների պատվիրակությունը Դորտմունդում ծանոթացել է տեղի «Բորուսիա» ակումբի ենթակառուցվածքներին: Հայ մարզիչները հանդիպում են ունեցել նաև թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի հետ, ում նվիրել են Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկ: