ԵՄ-ն 10 մլն եվրո Է տրամադրել Եվրոպայում Զիկա վիրուսի տարածման դեմ պայքարելու համար
International newsԵվրամիությունը 10 միլիոն եվրո Է տրամադրել այս գարնանը Եվրոպա աշխարհամասում Զիկա վիրուսի տարածման սպառնալիքի դեմ պայքարելու համար: Ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, այս մասին Եվրախորհրդարանի Ստրասբուրգում ընթացող նստաշրջանում հայտնել Է ֆինանսական կայունության, ծառայությունների եւ կապիտալի շուկայի հարցերի եվրակոմիսար Ջոնաթան Հիլը:
«Այս տարվա գարնանը եւ ամռանն Aedis Aegypti տեսակի մոծակները կարող են հիվանդության տարածման հանգեցնել Եվրոպայում: Ներկայում Զիկա վիրուսի դեմ պատվաստանյութ գոյություն չունի: Այս առնչությամբ զգալի ջանքեր են գործադրվում դրա մշակման համար: Եվրամիությունն, իր կողմից, 10 միլիոն եվրո Է տրամադրել այդ նպատակով, եւ դա միայն առաջին փուլն Է»,- ասել Է Հիլը: Նա նշել Է, որ դեղաբանության հարցերով զբաղվող՝ Եվրոպայի դեղամիջոցների գործակալությունը «փորձագետների հատուկ խումբ Է ստեղծել պատվաստանյութի մշակման նպատակով», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: