Սիրիայի խորհրդարանական ընտրություններին Հալեպից առաջադրվել է 15, Դամասկոսից` 3 թեկնածու
International newsՍիրայում սպասվող խորհրդարանական ընտրություններին Հալեպից առաջադրվել է 15, Դամասկոսից` 3 թեկնածու:
Առաջիկա օրերին պարզ կլինի, թե վերջնական ովքեր են մտնելու ընտրապայքարի մեջ:
Ավելի վաղ «Արևելք» բարբերականը հայտնել էր, որ Դամասկոսում առաջադրված թեկնածուներն են Վահե Մահշիքյանը, Երատո Գրիգորյանը եւ Նորա Արիսյանը: Դամասկոսի համայնքն իրավունք ունի խորհրդարանում ունենալ առնվազն մեկ աթոռ, բայց եւ այնպես աշխատանքներ են տարվելու, որպեսզի համայնքն ունենա խորհրդարանական 3 աթոռ:
Սիրիայի ընտրական բարձրագույն հանձնաժողովը հայտարարել է, որ մարտի 1-ի դրությամբ նահանգներից առաջադրվել է 8 հազար 681 թեկնածու: Սիրիայի նախագահ Բաշար Ասադը երկրում խորհրդարանական ընտրությունների անցկացումը նշանակել է ապրիլի 13-ին: Պատգամավորական 250 տեղի համար ընտրություններ կանցկացվեն 15 ընտրատեղամասերում:
Պատգամավորն ընտրվում են ուղիղ, գաղտնի քվեարկությամբ 4 տարի ժամկետով: Նախորդ խորհրդարանական ընտրությունները կայացել են 2012 թվականի մայիսին, այնժամանակ ընտրողների մասնակցությունը կազմել է 51 տոկոս: Քվեարկությունն անցկացվել էնոր Սահմանադրությանը համապատասխան, որն ընդունվել է նույն տարվա փետրվարի 27-ինկայացած հանրաքվեի արդյունքում: