Ռաֆայել Բենիտեսը կգլխավորի անգլիական «Նյուքասլ»-ը
SportՄադրիդի «Ռեալ»-ի նախկին գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը մոտ է անգլիական «Նյուքասլ»-ը գլխավորելուն:
Ինչպես հաղորդում է Sport Mediaset-ը, իսպանացի մասնագետը 3 տարվա պայմանագիր կկնքի ակումբի հետ:
Սպասվում է, որ պայմանագիրը կստորագրվի մարտի 14-ին՝ 30-րդ տուրում կայանալիք «Լեսթեր Սիթի»-ի հետ խաղից հետո:
«Նյուքասլ»-ի գլխավոր մարզչի պաշտոնում Բենիտեսը փոխարինելու է Սթիվ Մակլարենին, ով թիմը գլխավորել էր ընթացիկ մրցաշրջանից առաջ: