Yerevan, 31.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Մշակութային օջախներն ու թանգարանները պետք է հանդես գան հագեցած ծրագրերով. Տարոն Մարգարյան

Culture

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մարտի 11-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության ու սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի աշխատակիցների հետ, որի շրջանակում ներկայացվել են 2015 թվականին կատարած աշխատանքների հաշվետվությունները, առկա ձեռքբերումները, ինչպես նաև առաջիկա անելիքներն ու ծրագրերը: Ինչպես տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տ եղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քաղաքապետը մի շարք դիտարկումներ է կատարել:

«Մշակույթի ոլորտում առկա ձեռքբերումներն, իհարկե, նկատելի են ու կարևոր, բայց ակնկալում եմ նաև մշակութային հստակ ուղղությունների առանձնացում, ինչը հնարավորություն կտա համալիր մոտեցում ունենալ այս ոլորտում: Վարչությունը միայն միջոցառումներ կազմակերպող չէ, դուք պետք է հստակ աշխատանք տանեք նաև քաղաքապետարանի ենթակայության մշակութային օջախների, համայնքային ենթակայության թանգարանների ներկայացման ուղղությամբ: Երևանի մշակութային կյանքը աշխուժացնելու համար բնակիչը նախ պետք է իմանա այս կառույցների տեղը, իսկ մշակութային օջախներն էլ պ ետք է հետաքրքիր ու հագեցած ծրագրերով հանդես գան»,- նշել է քաղաքապետը:

Անդրադառնալով մշակութային օջախների պայմանների բարելավմանը՝ Տարոն Մարգարյանը նշել է, որ մոտեցումը լինելու է շարունակական. «Մշակույթի օջախներում զգալի նորոգման աշխատանքներ ենք իրականացրել, ինչը, բնականաբար, նպաստել է դրանց գործունեության ակտիվացմանը. այստեղ ևս շատ կարևոր է, որ բնակիչները լավ տեղեկացված լինեն ստեղծված պայմանների մասին ու իրենց երեխաներին ուղարկեն տարբեր խմբակներում պարապելու: Ավելի հաճախ հանդես եկեք, ներկայացրեք ձեր գործունեությունը, ձեր հաջողությունները»:

Ոլորտում գրանցված ձեռքբերումներից քաղաքապետը կարևորել է նաև Երևանի կենդանաբանական այգում իրականացվող վերակառուցման ծրագիրը. «Մենք բազմաթիվ ծրագրեր ենք իրականացնում Երևանն առավել գրավիչ դարձնելու ուղղությամբ, տարեցտարի ավելի հարմարավետ պայմաններ ենք ապահովում ինչպես մայրաքաղաքի բնակիչների, այնպես էլ հյուրերի համար, ինչն իր հերթին նպաստում է նաև զբոսաշրջության զարգացմանը: Ուստի, Երևանն աշխարհին որպես զբոսաշրջային և մշակութային մայրաքաղաք ներկայացնելու հարցում տուրիզմի բաժինը հետևողական աշխատանք պետք է իրականացնի: Այդ համատեքստում անչափ կարևոր է զբոսաշրջային ոլորտի տարբեր կառույցների, միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների հետ ձեր համագործակցությունը: Քույր և գործընկեր քաղաքների հետ ևս այս մասով շատ անելիքներ ունեք: 2016թ. ակնկալում եմ համագործակցության շրջանակների ընդլայնում՝ Երևանն աշխարհին ներկայացնելու հարցում»:

Քաղաքապետը նկատել է, որ ոլորտի զարգացման և զբոսաշրջության խթանման հարցում առանձնակի կարևոր դերակատարում ունեն նաև կազմակերպվող տարատեսակ միջոցառումները, որոնց շարքում լավագույններից մեկն էլ «Էրեբունի-Երևան» տոնակատարությունն է:

«Արդեն այսօրվանից պետք է սկսել լրջորեն նախապատրաստվել «Էրեբունի-Երևան 2800»-ին: Ամեն սերնդի չէ, որ բախտ է վիճակվում նշել իր հարազատ քաղաքի ծննդյան նման հոբելյանական տարեթիվը: Մեր սերնդին այն բաժին է ընկել ու մենք պարտավոր ենք պատշաճ նշել: Սա հրաշալի առիթ է լավագույնս ներկայանալու միջազգային հանրությանը և մեր մշակույթն ու պատմությունը դարձնելու համաշխարհային հետաքրքրության առարկա: Անհարժեշտ են համալիր մոտեցումներ ու լուծումներ: Ըստ այդմ սերտորեն համագործակցեք աշխատակազմի համապատասխան վարչությունների հետ: Քայլեր ձեռնար կեք նաև «Էրեբունի-Երևան 2800»-ի մասին միջազգային հեղինակավոր լրատվամիջոցներով հրապարակումներ ապահովելու, ինչպես նաև տոնի առիթով զբոսաշրջիկների և միջազգային պատվիրակությունների ու այլ հյուրերի ներգրավման ուղղությամբ: «Էրեբունի-Երևան 2800»-ը պետք է դառնա մեր համաքաղաքացիների կյանքի ամենահիշարժան իրադարձություններից մեկը, ուստի փորձեք լսել և համախմբել նաև նրանց կարծիքներն ու առաջարկները»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Սպորտային կյանքի աշխուժացման մասով քաղաքապետը հանձնարարել է ակտիվացնել հատկապես բակային միջոցառումների կազմակերպումը: «Հետզհետե վերականգնում ենք Երևանի լավագույն ավանդույթները՝ բակային առաջնությունների, վարչական շրջանների միջև սպորտային տաբեր միջոցառումների անցկացման հետ կապված: Մենք պետք է ամրապնդենք այն, ինչու չէ, նաև համագործակցելով քույր ու գործընկեր քաղաքների հետ, միջքաղաքային ընկերական հանդիպումներ անցկացնենք: Տարեցտարի ավելացնում ենք ֆուտբոլի փոքր խաղադաշտերը, նաև մարզական գույքով ենք համալրում բակերը: Անչափ կարևոր էր նաև վարչական շրջաններում շախմատի դպրոցներ հիմնելու ծրագիրը, ինչը հնարավորություն տվեց այս մարզաձևը ևս զարգացնել ու մասսայականացնել մայրաքաղաքում: Այսօր Երևանում ունենք միջազգային ամենաբարձր պահանջները բավարարող հեծանվահրապարակ, սահադաշտ: Պետք է առավելագույնս օգտագործենք դրանց ընձեռած հնարավորություններն ու բարձր արդյունքներ արձանագրենք համապատասխան մարզաձևերում: Սպորտի բաժնից 2016թ. ակնկալում եմ հստակ ծրագրերի ներկայացում՝ նշված բոլոր ուղղություններով»,ընդգծել է քաղաքապետը:

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025