ՀՖՖ լրատվական բաժնի պետի պարտականությունները կկատարի Հայկ Կարապետյանը
SportՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի լրատվական բաժնի պետի պարտականությունները մարտի 11-ից կատարելու է Հայկ Կարապետյանը: ՀՖՖ լրատվական բաժնի պետն իրականացնում է նաև ՀՖՖ մամուլի քարտուղարի համար սահմանված գործառույթները: Ինչպես տեղեկանում ենք ՀՖՖ լրատվական բաժնից, մինչև այսօր ՀՖՖ լրատվական բաժնի պետի պարտականությունները կատարող Տիգրան Իսրայելյանն իր աշխատանքը ՀՖՖ մամուլի քարտուղարությունում շարունակելու է ՀՖՖ լրատվական բաժնի մասնագետի գործառույթներով: