Զիկա վիրուսը կարող է ուղեղի բորբոքում առաջացնել մեծահասակների մոտ
International newsԶիկա վիրուսը, որը լայն տարածում Է ստացել Ամերիկայում եւ հասցրել է թափանցել աշխարհի այլ մասեր, կարող Է ուղեղի բորբոքում առաջացնել մեծահասակների մոտ: Դա, ինչպես տեղեկացնում է Արմենպրեսը, պարզել են ֆրանսիացի գիտնականները:
New England Journal of Medicine ամերիկյան մասնագիտացված հրատարակության հրապարակման համաձայն՝ ֆրանսիացի բժիշկները Զիկա վիրուսի առկայություն են հայտնաբերել 81-ամյա հիվանդի ուղնուղեղային հեղուկի մեջ, ով հիվանդանոց Էր տեղափոխվել մենինգոԷնցեֆալիտ (գլխուղեղի եւ նրա թաղանթի բորբոքում) ախտորոշմամբ: Հիվանդանոցում հայտնվելուց ոշ շատ առաջ այդ մարդը, որն աչքի Էր ընկնում «իր տարիքի համար գերազանց առողջությամբ», վերադարձել Էր Օվկիանիա կատարած շրջագայությունից:
«Որքան մեզ հայտնի Է, դա նման տիպի առաջին բացահայտված դեպքն Է»,-AFP գործակալությանը հայտնել Է դոկտոր Գիյոմ Կարտոն՝ գիտական հրապարակման համահեղինակներից մեկը: Սա ֆրանսիացի գիտնականների արդեն երկրորդ բացահայտումն Է, որն ստիպում Է վերանայել Զիկա վիրուսի նկատմամբ նախկին վերաբերմունքը:
Մի քանի օր առաջ The Lancet մասնագիտացված հանդեսի Էջերում բժիշկները պատմել են վիրուսի եւ միելիտի՝ ողնուղեղի ինֆեկցիոն ախտահարման, միջեւ իրենց կողմից բացահայտված կապի մասին, որը կարող Է հանգեցնել բոլոր չորս վերջույթների լիակատար կաթվածահարության, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: