Ուկրաինայի նախագահը Թուրքիայում ասել է, թե երբ կարգուկանոն կհաստատվի երկրի արևելքում
International newsՈւկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հայտարարել է, որ «Ուկրաինան Դոնբասը կվերադարձնի» մեկ տարվա ընթացքում:
RBC Daily-ն հայտնում է, որ թուրքական մամուլին տված հարցազրույցում Պորոշենկոն նշել է, թե դա կիրականացվի խաղաղ եղանակով:
Պորոշենկոն ընդգծել է նաև, թե Ուկրաինան կատարում է Մինսկի համաձայնագրերը. Կիևը մասնավորապես հեռացրել է ծանր զինատեսակները: