Սիրիայի ընդդիմության առաջնորդները կմասնակցեն ժնևյան բանակցություններին
International newsՍիրիայի գլխավոր ընդդիմադիր խումբը` բանակցությունների հարցով գերագույն հանձնաժողովը, հայտնել է, որ կմասնակցի Սիրիայի հարցով Ժնևի խաղաղ բանակցություններին, որոնք անցկացվելու են մարտի 14-ին:
BBC-ն հաղորդում է, որ խմբի հաղորդագրության մեջ նշվում է, որ այն ոչ մի նախնական պայման չի առաջադրում գագաթնաժողովին մասնակցելու համար, սակայն ընդգծում է «միջազգային բանաձևերի շրջանակներում աշխատելու կարևորությունը»:
Բանակցությունների հարցով գերագույն հանձնաժողովն ստեղծվել է անցյալ տարվա դեկտեմբերին: Հանձնաժողովի կազմում ընդգրկվել է 32 մարդ:
Հանձնաժողովում ներկայացված են Ստամբուլում գործող Ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան, Ազգային համակարգող հանձնաժողովը, զինված խմբավորումներ: