Էնրիկեն կարծում է՝ Իսպանիայի առաջնությունում չի կարող լինել «Լեսթերի» նման թիմ
Sport«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կարծում է, որ Իսպանիայի առաջնությունում չի կարող հայտնվել «Լեսթերի» նման ակումբ, որը մարտահրավեր կնետի չեմպիոնական պայքարի հիմնական հավակնորդներին:
-Դժվար է պատկերացնել, որ Իսպանիայի առաջատար թիմերը վատ մրցաշրջան անցկացնեն: Ես նկատի ունեմ երեկ ակումբի, այդ թվում՝ «Ատլետիկոյին», որը «Բարսելոնայի» և «Ռեալի» հետ պայքարում է չեմպիոնության համար: Տեսականորեն հնարավոր է, բայց հնարավորությունները շատ քիչ են: Տարօրինակ է մեծ ակումբներին չտեսնել առաջատարների ցանկում:
Անգլիայում խաղերի հեռարձակման իրավունքների վաճառքը մեծ եկամուտ է ապահովում, ինչի շնորհիվ հնարավոր է դառնում նոր ու ամուր թիմերի ի հայտ գալը: Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկությունում մենք անսովոր պատկեր ենք տեսնում, երբ չեմպիոնության համար պայքարում առավել հեղինակավոր թիմերը հետ են մնում,-Էնրիկեի խոսքը մեջբերված է «Goal.com»-ից:
Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրից հետո «Լեսթերը» 60 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ երկրորդ հորիզոնականում գտնվող «Տոտենհեմին» գերազանցելով 5 միավորով: